Պուտինը կոչ է արել ռուսական էներգաընկերություններին պատրաստվել նավթային էմբարգոյին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ռուսաստանյան էներգետիկ ընկերություններին պատրաստ լինել նավթային էմբարգոյին, որը սահմանվել է Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթով: Ռուսաստանի Դաշնության նախագահը այդ մասին ասել է ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ: Տեղեկությունը հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Ինչպես հայտնի է՝ օրերս Եվրամիությունը պատժամիջոցների հերթական փաթեթն է սահմանել՝ ներառելով նավթային էմբարգոն: Տվյալ որոշմանը հայրենական ընկերությունները պետք է արդեն պատրաստ լինեն: Այսպիսի սահմանափակումների հեռանկարների մասին մենք խոսել ենք նաև վառելիքա-էներգետիկ համալիրի հարցերով նախորդ խորհրդակցության ժամանակ», - ասել է Պուտինը:
Կարծիքներ