Հարյուրավոր սատկած դելֆիններ ու ձկներ են դուրս եկել Գանայի լողափեր
Գանայի իշխանությունները հետաքննում են հարյուրավոր դելֆինների և ձկների սատկելու դեպքերը, որոնք վերջին օրերին նետված են եղել Գանայի լողափերում, քանի որ կասկածներ են առաջացել, որ սատկած և վարակված ձկները վաճառվել են հաճախորդներին: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:
Ուրբաթ օրվանից սատկած ձկները նետված են եղել լողափերին: Պաշտոնյաները նշել են, որ մոտ 100 սատկած դելֆին է ընկած եղել լողափին, մինչդեռ սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերը ցույց են տալիս տարբեր տեսակի ձկներ:
Գանայի ձկնորսության հանձնաժողովը հայտնել է, որ վերջին օրերին վերցրել է կենդանիների լաբորատոր նմուշներ:
Կարծիքներ