Քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Օլեկսանդր Սենչենկոյին։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լոգիստիկ ծառայությունների բարելավմանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել Տնտեսական համագործակցության հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացման հնարավորությանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում