Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը. հայտնաբերվել է շուրջ 5245 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք

Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը. հայտնաբերվել է շուրջ 5245 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք

Դեկտեմբերի 5-12-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 693 զանգ, որից 14-ը՝ տեխնածին, 22-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն արձագանքել են ստացված բոլոր կենցաղային և տեխնածին բնույթի ահազանգերին՝ կատարելով փակված 8 դռան և 2 վերելակի բացում, 6 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բուժհաստատություն:

Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 6 ելք:

Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով մեկ ելք է կատարվել: Հրդեհի դեպքերից 2-ը տեղի են ունեցել մայրաքաղաքում, այրվել են էլեկտրաենթակայան և տան տանիք: Հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին և իրականացրել համապատասխան կանխարգելիչ գործողություններ:

Կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքները կանխելու նպատակով՝ փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և The Halo Trust կազմակերպության սակրավորների հետ շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 6 ելք: Հայտնաբերվել է շուրջ 5245 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

 

ԱԻ պետական ծառայությունը Հանրապետության ողջ տարածքում համակարգված աշխատանք է իրականացնում, ապահովելով բնակչության անվտանգությունը, կանխում սպասվող սպառնալիքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում