Տասնյակ միգրանտների մարմիններով բեռնատար են հայտնաբերել Տեխասում
ԱՄՆ-ի Տեխասի նահանգի հարավում 46 զոհվածի մարմին են հայտնաբերել լքված մեծաբեռնատարի մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրի, որը պաշտոնատար անձանցից մեկն Է: Եվս 16 մարդու ողջ են գտել եւ տեղափոխել բուժհաստատություն, նշվում Է հաղորդագրության մեջ:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ ենթադրվում Է, որ բոլոր զոհվածները միգրանտներ են, որոնք այդ ձեւով փորձել են անօրինականորեն հատել ԱՄՆ-ի սահմանը: Գործակալությունը հիշեցնում Է, որ բարձր ջերմաստիճանը լուրջ վտանգ Է ներկայացնում, հատկապես փոխադրամիջոցի ներսում: Մարմինների հայտնաբերման պահին ջերմաստիճանը տեղում մոտեցել Է Ցելսիուսի 40 աստիճանի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ