Կարմիր Խաչի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի է, պետք է դատապարտվի․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Կարմիր Խաչի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի է, պետք է դատապարտվի․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի է և պետք է դատապարտվի։

X-ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Հայաստանը գնահատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական դերը Լեռնային Ղարաբաղում, դրա համար մենք ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից այդ գործունեության մշտական խոչընդոտումը և նրա պաշտպանության տակ գտնվող հիվանդի առևանգումն անընդունելի են և պետք է դատապարտվեն»,- գրել է Բադալյանը:

Հիշեցնենք՝ ԼՂ-ի բնակիչ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում ապօրինի կերպով տեղադրված անցակետից առևանգվել էր հուլիսի 29-ին, երբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ մեկնում էր Երևան բուժման նպատակով։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում