Սահամադրական կարգի տապալման մասին խոսող ընդդիմությունը ձևավորված է մի գաղափարի շուրջ՝ սպասարկել ռուսական շահը. Անի Խաչատրյան

Սահամադրական կարգի տապալման մասին խոսող ընդդիմությունը ձևավորված է մի գաղափարի շուրջ՝  սպասարկել ռուսական շահը. Անի Խաչատրյան

Տնտեսական այս ծանր շրջանում  կառավարությունը արեց ամեն ինչ, ինչ հնարավոր էր: Չեմ կարող ասել, որ այս ընթացքում պետք է ավելին աներ, ընդդիմությունը անելիք ուներ, որը չարեց:

Այս մասին Freenews.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու  «Լույս» խմբակցության «Հանրապետություն» կուսակցության   անդամ Անի Խաչատրյանը:

«Ընդդիմության տարբեր  ճյուղեր օգտվեցին իրավիճակից և սեփական քաղաքական շահի համար սկսեցին օգտագործել համավարակը, սկսեցին մեղադրել կառավարությանը, համավարակի ֆոնի վրա հրաժարականներ սկեցին պահանջել օգնելու փոխարեն: Բոլորը մեղադրեցին կառավարությանը , բայց առաջարկ չարեցին, թե իրենք ինչ կանեին: Լսել ենք միայն մեղադրանքներ, բայց կարծում եմ սա այն պատերազմն է, երբ թե իշխանությունը, թե ընդդիմությունը պետք է միավորվեր ու համատեղ պայքարեր այս աղետալի վիճակի դեմ»,-նշեց նա:

Դիտարկմանը, որ օրերս ԲՀԿ,ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել դատախազություն, նրանք կարծում են՝ երկրում սահմանադրական կարգ է տապալվել, Անի Խաչատրյանը պատասխանեց.

«Այդ ընդդիմությունը ձևավորված է մի գաղափարի շուրջ՝ ռուսական շահին սպասարկելն է: Ինչ հանձնարարություն ստանում են, դա էլ իրականացնում են: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ինչի 2004-ին, 2008-ին չեն դիմել: «Հայրենիքին» չեմ ասում, քանի որ նորաստեղծ կուսակցություն է, բայց այն կուսակցությունները, որոնք  անցել են դրանով, նախկին իշխանության օրոք սատարել են  սահմանադրական կարգի տապալմանը, առնվազն բարոյական իրավունք չունեն խոսելու: Սահմանադրական իրավունքից կարող ենք խոսել մենք, քանի որ անցել ենք այդ ծանր ժամանակներում, եղել ենք այն շարքերում, երբ նախորդ սահմանադրական կարգի տապալումների ժամանակ  դիմել ենք դատարան, փողոցում ենք եղել, ծեծվել ենք, մի քանի հարյուրով քաղբանտարկյաներ ենք ունեցել»:

Անի Խաչատրյանը նաև հավելեց. «Նաիրա Զոհրաբյանը 2008 թվականին «Հայկական Ժամանակի» լրագրող էր, հուսով եմ, հիշում է  այդ տարիների  սահմանադրական կարգի տապալման մասին իր գրած հոդվածները»:

       

Հետևեք մեզ նաև Տելեգրամում