Բրեդ Փիթը զայրացած է Անջելինա Ջոլիի վրա
Անջելինա Ջոլին խնդրել է հեռացնել դատավորին, որը զբաղվում է իր ու Բրեդ Փիթի ամուսնալուծությամբ։ Լրատվամիջոցներն այժմ գրում են Փիթի ու նրա թիմի արձագանքի մասին Ջոլիի գործողություններին: Նրանք Ջոլիին մեղադրում են համատեղ խնամակալության վերաբերյալ գործի քննությունը ձգձգելու համար։
Բրեդը նշում է, որ այս անգամ Անջելինան անցել է բոլոր սահմանները եւ որ ինքը ստիպված է լինելու խիստ հակահարված տալ, հայտնել է Us Weekly-ի աղբյուրը։
Ջոլին պնդում էր, որ դատավոր Ջոն Ու. Օդերքիրքը չի հայտնել, որ գործնական կապեր ունի Փիթի փաստաբաններից մեկը հետ։ Ջոլիի փաստաբանները համոզված են, որ Փիթն Օդերքիրքի օգնությամբ փորձում է անձամբ խառնվել գործի ընթացքին՝ ազդելով դրա ելքի վրա։ 56-ամյա դերասանի փաստաբանները պատասխանել են, որ դատավորը լավատեղյակ է նախկին զույգի հարաբերությունների մանրամասներին. ավելին, հենց նա է 2014թ.-ի օգոստոսին գրանցել նրանց ամուսնությունը։
Ցավոք, Ջոլիի ակնհայտ տակտիկական գործողություններից տուժում են նրա երեխաները։ Կոնֆլիկտի կողմերը մինչ այժմ զրկված են լուծել խնամակալության հետ կապված հարցերը վերջնականապես լուծելու հնարավորությունից, ասված է Փիթի փաստաբանների հայտարարության մեջ։
Կարծիքներ