Իրանը հայտնել է երկրի տարածքում որոշ չվերթների դադարեցման մասին

Իրանը հայտնել է երկրի տարածքում որոշ չվերթների դադարեցման մասին

Իրանի Քաղավիացիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ այսօր երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 21:00-ից մինչև առավոտյան 6:00-ն, որոշ թռիչքներ կդադարեցվեն երկրի ողջ տարածքում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

Ջաֆար Յազարլոն կիրակի երեկոյան տեղեկացրել է, որ թռիչքների կասեցումները տեղի կունենան գործառնական սահմանափակումների պատճառով։

Նա խորհուրդ է տվել ուղևորներին ստուգել իրենց թռիչքների չվացուցակները համապատասխան ավիաընկերությունների հետ և հաստատել իրենց ճամփորդական ծրագրերը մինչ օդանավակայան մեկնելը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում