Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի ուղղությամբ

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի ուղղությամբ

Իսրայելի զինված ուժերի կործանիչները օգոստոսի 3-ի առավոտյան հարվածներ են հասցրել Լիբանանի հարավի ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվականը, Իսրայելը երկու անգամ հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Կֆարկելա գյուղին: 

Նշվում է, որ այս պահի դրությամբ հնարավոր վնասների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում