Թունիսում երկու գնացքների բախման հետևանքով ավելի քան 30 մարդ վիրավորվել է

Առնվազն 33 մարդ է վիրավորվել հինգշաբթի Թունիսի մայրաքաղաքի մոտակայքում երկու գնացքների բախման հետևանքով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Mosaique FM ռադիոկայանը՝ հղում անելով Ազգային երկաթուղային ընկերության հայտարարությանը:
Հինգշաբթի երեկոյան գնացքներից մեկը Մեգրենի կայարանում բախվել է միջքաղաքային մարդատար գնացքին: «Նախնական տվյալներով, 33 ուղևորներ ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ», - ասել են ընկերությունում: «Բոլոր տուժածներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոցներ՝ առաջին օգնության համար»:
Հատուկ հանձնաժողովն արդեն սկսել է միջադեպի հետաքննությունը` վթարի հանգամանքներն ու պատճառները պարզելու, ինչպես նաեւ միջադեպի պատասխանատուներին որոշելու համար:
Կարծիքներ