Մանրամասներ՝ Սյունիքի նախկին և ներկա մարզպետների որդիների միջադեպից

Մանրամասներ՝ Սյունիքի նախկին և ներկա մարզպետների որդիների միջադեպից

Որոշ հանգամանքներ են պարզվել հուլիսի 13-ին Գորիսում տեղի ունեցած աղմկահարույց սպանության փորձի, խուլիգանության, կրակոցների դեպքից, գրում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ այդ օրը՝ ժամը 23։00-ի սահմանում, Գորիսի բնակիչներ, 33-ամյա Կարեն Պողոսյանը, 41-ամյա Գագիկ Պողոսյանը, վերջիններիս ընկերները՝ Գորիսի բնակիչներ, Հարութ Վարդանյանը, 43-ամյա Արմեն Աաջանյանը, Վերին Շեն գյուղի բնակիչներ, 34-ամյա Էրիկ Զադայանը, 33-ամյա Արմեն Հովսեփյանը, Գորիսի բնակիչներ, 31-ամյա Հարութ Լալազարյանը, 27-ամյա Մհեր Սահակյանը միասին Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցերի հատման խաչմերուկում, վաճաբանել են Գորիս քաղաքի բնակիչ 27-ամյա Տիգրան Խաչատրյանի և վերջինս հետ նշված տարածք եկած Գորիսի բնակիչների՝ 69-ամյա Հրաչիկ Թունյանի, 44-ամյա Նորայր Մնացականյանի, Մելիք Բարսեղյանի, վերջինիս որդու՝ 18-ամյա Մուշեղ Բարսեղյանի հետ, որը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի։ Այդ ընթացքում Կարեն Պողոսյանը՝ մարզպետի որդին, իրեն պատկանող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է ապօրինի պահվող ինքնաձիգը և անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Հ․ Վարդանյանը և Մ․ Բարսեղյանը հրազենային վնասվածքներ են ստացել։

Ըստ աղբյուրի՝ վիրավորներից Հ․ Վարդանյանին իր ավտոմեքենայով Գորիսի հիվանդանոց է տեղափոխել Կ․ Պողոսյանը, իսկ մյուս վիրավորին հիվանդանոց է տեղափոխել Ն․ Մնացականյանը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպարտիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի մասնակից մնացած անձանց ինքնությունը և հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Աղբյուրը նաև հայտնում է, որ միջադեպին մասնակցած Կ․ Պողոսյանը Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, իսկ Կ․ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում