Ժամկետային զինծառայողներին հետմահու պետական պարգևներ են շնորհվել
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով` Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած խիզախության եւ արիության համար հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով է պարգեւատրվել ժամկետային զինծառայող, Մարտունի համայնքի բնակիչ Դերենիկ Արմենի Օհանյանը:
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած խիզախության եւ արիության համար հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով է պարգեւատրվել ժամկետային զինծառայող,Ծաղկաշեն համայնքի բնակիչ Վասակ Ատոմի Գասպարյանը:
Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանի և Հ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի և Մարտունու բաժանմունքների պատասխանատուները պարգևները հանձնեցին հերոս զինծառայողների ծնողներին: Հիշատակի, սփոփանքի և մեծարման խոսքեր հնչեցրին Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչները:
Կարծիքներ