ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը հոկտեմբերի 11-ին կմեկնի Մոսկվա

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը  հոկտեմբերի 11-ին կմեկնի Մոսկվա

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հոկտեմբերի 11-ին կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ և քննարկելու մի շարք երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ուրբաթ օրը հրապարակված գրավոր հայտարարության մեջ:

«Պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հոկտեմբերի 11-ին կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու բարձրաստիճան պաշտոնյաների և այլ զրուցակիցների հետ՝ երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ մի շարք հարցեր քննարկելու համար»,- ասվում է ԱՄՆ ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Այնուհետև Նուլանդը կայցելի Բեյրութ և Լոնդոն: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում