ԱՄՆ-ը և Ֆիլիպինները քննարկում են ռազմական դաշինքի արդիականացման և ամրապնդման ուղիները

ԱՄՆ-ը Ֆիլիպինների հետ քննարկում է երկկողմ ռազմական դաշինքի արդիականացման և ամրապնդման ուղիները։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը։
Նրա գրավոր հայտարարության համաձայն՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը նույն օրը առաջին հեռախոսազրույցն է ունեցել Ֆիլիպինների ազգային պաշտպանության նախարար Խոսե Ֆաուստինոյի հետ։ Նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են «ԱՄՆ-Ֆիլիպիններ դաշինքի հետագա արդիականացման և ամրապնդման հնարավորությունները»,- ասել է Ռայդերը։
Կարծիքներ