Ռուբեն Վարդանյանն այլևս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի չէ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից դուրս գալու մասին գործարար Ռուբեն Վարդանյանի դիմումը:
Փաստաթուղթը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական կայքէջում:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Նույն հրամանագրով Ռուսաստանի քաղաքացիությունից դուրս է հանվել գործարար Կոնստանտին Սիդորովը:
Սեպտեմբերին Վարդանյանը հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու մասին:
Ռուսաստանում Վարդանյանը հիմնել է «Տրոյկա-Դիալոգ» ընկերությունը և դարձել է «Սլոկկովո» կառավարման դպրոցի առաջին նախագահը:
Նոյեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ հարությունյանի հրամանագրով Ռուբեն Վարդանյանը նշանակվել է պետական նախարար:
Կարծիքներ