Երկիրը չենք թողնի այս մարդկանց ձեռքերում․ Մբապեն կոչ է արել մասնակցել Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններին
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կոչ է արել իր երկրի քաղաքացիներին գնալ խորհրդարանական ընտրություններին։
Գրում է Armsport.am-ը։
«Սա իսկապես հրատապ է։ Քվեարկելու գնալն ավելի կարևոր է, քան երբևէ. մենք չենք կարող երկիրը թողնել այս մարդկանց ձեռքերում։ Մենք տեսանք արդյունքները, դրանք աղետալի են»,- Մբապեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում անցկացվել է երկրի խորհրդարանի ընտրությունների առաջին փուլը, որում հաղթել են գործող կառավարության հակառակորդները՝ Մարին Լը Պենի կուսակցությունը։
Մբապեն ավելի վաղ կոչ էր արել Ֆրանսիայի քաղաքացիներին ընտրություններում քվեարկել Լը Պենի գլխավորած կուսակցության դեմ։
Կարծիքներ