Հայաստանի քաղաքացին փորձել է մեծ քանակությամբ թանկարժեք զարդեր տանել Վրաստան

Հայաստանի քաղաքացին փորձել է մեծ քանակությամբ թանկարժեք զարդեր տանել Վրաստան

Վրացի սահմանապահները կասեցրել են Հայաստանից Վրաստան թանկարժեք իրերի անօրինական ներմուծումը։

«Սպուտնիկ Գրուզիա»-ն հայտնում է, որ Վրաստանի եկամուտների ծառայության տվյալներով՝ «Սադախլո» անցակետում սահմանապահները Հայաստանի քաղաքացու մոտ հայտնաբերել են չհայտարարագրված 2490 թանկարժեք քար, տարբեր տեսակի զարդեր և բջջային հեռախոս։

Օրինախախտի նկատմամբ 26,6 հազար լարի տուգանք է նշանակվել ՝ համարժեք մոտ 10 հազար դոլարի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում