Մոսկվայում տարհանել են ավտոմեքենա, որի մեջ երեխա է եղել

Մոսկվայում տարհանել են ավտոմեքենա, որի մեջ երեխա է եղել

Մոսկվայում տարհանել են սխալ կայանված ավտոմեքենան՝ չնկատելով դրա մեջ քնած երեխային։ Մայրը նրան գտել է մեկուկես ժամ անց. երեխան նույնիսկ չի էլ արթնացել, այդ մասին հայտնել են տրանսպորտի վարչությունից։

«Երեկ երեկոյան արգելված նշանի տակ կայանված մեքենան տարհանվել է Պարկովայա 16-րդ փողոցում: Տեխնիկը, ըստ կանոնակարգի, զննել է մեքենան, լուսանկարել և սկսել տարհանման գործընթացը: Մգեցված պատուհանների պատճառով նա չի նկատել ետևի նստատեղում օրորոցում քնած երեխային»,- նշված է Deptrans-ի Telegram ալիքում:

Այն, որ երեխան մեքենայում է եղել, հայտնի է դարձել 20 րոպե անց, երբ երեխայի մայրը դիմել է ճանապարհային ոստիկանության դիսպետչերական գրասենյակ:

«Մայրը եկավ տարհանումից մեկուկես ժամ անց, երեխան քնած էր:Նրա հետ ամեն ինչ կարգին է, նա չի տուժել: Այնուամենայնիվ, դրսում ջերմաստիճանը ընդամենը 8 աստիճան էր, մեքենան գործարկված չէր, օրորոցը ամրացված չէր, այնպես որ ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում