Բաքվում Հայաստանի երկու քաղաքացիների գործով վճիռ է կայացվել
Ադրբեջանում հայ գերիների վերաբերյալ հերթական ապօրինի դատավճիռն է կայացվել: Բաքվում հրապարակվել է շինծու քրեական գործով անցնող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Ի. Ս.-ի և Վ. Ռ.-ի դատավճիռը:
Սարգսյանը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման, Ռաֆայելյանը՝ 18: Նրանք մեղադրվում են իբրև 2021 թ. մայիսին Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելու և պաշտպանության նախարարության ստորաբաժանումների մատակարարման ուղիները ականապատելու համար: Նշվում է, որ նրանք ապօրինի ազատազրկման 9 տարին անցկացնելու են բանտում, մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի կալանավայրում:
Կարծիքներ