Կրեմլը պատասխանել է Ուկրաինայի ՊՆ-ի՝ սահմանին զորքերի առկայությանը վերաբերող խոսքերին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հայտարարությունը Ռուսաստանի կողմից սահմանին ռազմական ներկայության պահպանման մասին՝ նշելով, որ ՌԴ-ն անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում իր տարածքում։
«Ռուսաստանը պահպանում է ռազմական ներկայությունը իր տարածքում, որտեղ դա անհրաժեշտ է համարում»,- ասել է նա լրագրողներին։
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, վկայակոչելով երկրի գլխավոր հետախուզական վարչության տվյալները, հայտարարել էր, որ մոտ 90 հազար ռուս զինծառայողներ գտնվում են հանրապետության սահմանների մոտ և Դոնբասում։
Երկուշաբթի օրը ամերիկյան Politico հրատարակությունը հրապարակել էր արբանյակային լուսանկարներ, որոնք, իբր, ցույց են տալիս ռուս զինվորականների տեղակայումը «Ուկրաինայի սահմանին»՝ Սմոլենսկի մարզում, որը սահմանակից չէ Ուկրաինային:
Պեսկովը հայտարարել է, որ իր տարածքում ռազմական տեխնիկայի և ռազմական անձնակազմի տեղաշարժը Ռուսաստանի բացառիկ գործն է. այն ոչ մեկին չի սպառնում , բայց ագրեսիվ գործողությունների ֆոնին ՆԱՏՕ-ն ձեռնարկեց և ձեռնարկում է միջոցներ՝ իր անվտանգության համար։ Նա Ուկրաինայի հետ «սահմանին» ռուս զինվորականների մասին Politico-ի հրապարակումն անվանել է անորակ լցոնում, որի վրա չարժե ժամանակ կորցնել ու մեկնաբանել։
Կարծիքներ