Չինաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Թեհրանի միջուկային խնդիրը և Աֆղանստանում տիրող իրավիճակը

Չինաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Թեհրանի միջուկային խնդիրը և Աֆղանստանում տիրող իրավիճակը

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսով քննարկել են Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) ապագան, ինչպես նաև Աֆղանստանում կայունությունը վերականգնելու միջազգային ջանքերը: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն։

«Մենք ուրախ ենք, որ իրանական կողմը որոշել է միանալ JCPOA-ի շուրջ բանակցություններին, որոնք կանցկացվեն այս ամսվա վերջին», - Վան Յիի խոսքերը  մեջբերում է Չինաստանի ԱԳՆ կայքը:

«Սա ցույց է տալիս Թեհրանի դրական վերաբերմունքը: ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս է եկել Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնագրից և պետք է առաջինը քայլեր ձեռնարկի ստեղծված իրավիճակը շտկելու համար»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում