Բավարիայի վարչապետը հորդորել է «Հյուսիսային հոսք 2»-ը հնարավորինս շուտ գործարկել

Բավարիայի վարչապետը հորդորել է «Հյուսիսային հոսք 2»-ը հնարավորինս շուտ գործարկել

Բավարիայի վարչապետ Մարկուս Սյոդերը կոչ է արել շուտափույթ շահագործման հանձնել Nord Stream 2 գազատարը, որը, նրա կարծիքով, հիմք կհանդիսանա Գերմանիա գազի կայուն մատակարարման համար։ Այդ մասին նա հայտարարել է Funke մեդիա խմբի հետ կիրակի օրը հրապարակված հարցազրույցում։

«Մեզ անհրաժեշտ է ողջամիտ ռազմավարություն էներգամատակարարումն ապահովելու համար։ Դրա համար նպատակահարմար է շուտափույթ գործարկել «Հյուսիսային հոսք 2» գազատարը՝ գազի գները կարգի բերելու համար», - ասել է Զոդերը։

«Մենք չենք կարող առանց որևէ գործողություն ձեռնարկելու հետևել, թե ինչպես են գները բարձրանում ցուրտ ձմռանն ընդառաջ»,- հավելել է նա։

Բավարիայի վարչապետն ընդգծել է, որ «մարդիկ ակնկալում են արագ լուծում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում