Արմավիրում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
Հուլիսի 15-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել է ընդլայնված կազմով նախաձեռնող խմբի նիստ:
Նիստին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Ալխաս Ղազարյանը, Տաթև Գասպարյանը, մարզի համայնքների ղեկավարները, ավագանիներ, կուսակցության անդամներ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Արմավիրի մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահ Դավիթ Խուդաթյանը:
Նիստի օրակարգում մարզի առողջապահության համակարգին վերաբերող հարցն է եղել:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ոլորտին վերաբերող հարցերը, առողջապահության ապահովագրության բարեփոխումը, Արմավիրի մարզում առողջապահության որակի բարձրացմանն ուղղված առաջիկա անելիքները, ենթակառուցվածքների նորացման ծրագիրը, պատասխանել կուսակցականների հարցերին:
Կարծիքներ