Brent տեսակի նավթը մարտի 9-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է բարելի դիմաց 125 դոլարը
Լոնդոնի ICE բորսայում 2022 թվականի օգոստոսին մատակարարվող Brent տեսակի նավթի ֆյուչերսային պայմանագրի գինը այս տարվա մարտի 9-ից ի վեր առաջին անգամ բարձրացել է՝ հասնելով բարելի դիմաց 125 դոլարի: Այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով առևտրային հարթակի տվյալները։
Brent տեսակի նավթի գինն աճել է 2,26%-ով՝ հասնելով 125,03 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Ավելի ուշ գինը փոքր-ինչ նվազել էր՝ հասնելով 124,71 դոլարի:
Անցյալ շաբաթ հաղորդվեց, որ Brent տեսակի նավթի գինը 2022 թվականի մարտի 24-ից ի վեր առաջին անգամ բարձրացել է մինչև 122 դոլար։ Հունիսի 8-ին գներն աճել են 1,4%-ով՝ հասնելով բարելի դիմաց 122,26 դոլարի, իսկ WTI տեսակի նավթի ֆյուչերսներն աճել են 1,52%-ով՝ հասնելով 121,21 դոլարի։
Կարծիքներ