Իլոն Մասկը կայցելի Չինաստան. Bloomberg
Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն ապրիլի 8-ին կայցելի Չինաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Bloomberg -ը։
Մասկի առաջիկա ծրագրերից լավատեղյակ աղբյուրը հայտնել է, որ հայտնի գործարարը մտադիր է այցելել Շանհայում Tesla-ի գործարան, հանդիպել տեղական իշխանության ներկայացուցիչների հետ։
Tesla-ից չեն մեկնաբանել Իլոն Մասկի հնարավոր այցի մասին Bloomberg-ի հարցմանը։ Այդուհանդերձ, լրատվամիջոցը հատկապես ուշագրավ է համարում այցը վերջին շրջանում լարված Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին ֆոնին։
Ակնկալվում է, որ այցի ընթացքում Մասկին ուղեկցելու է Tesla-ի փոխնախագահ Թոմ Ժուն։
Կարծիքներ