Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը

Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակոցը

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը վրդովմունքով դատապարտում է այս եղկելի ոտնձգությունը քաղաքական պայքարում, այն գնահատում որպես հասարակության զգալի շերտերի համակրանքը վայելող դաշինքի ու նրա ղեկավարների, ժողովրդավարական ընտրական գործընթացի դեմ ուղղված հանցագործություն»:

Այս մասին հայտարարությամբ է հանես եկել Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը՝ դատապարտելով այսօր առավոտյան դաշինքի առաջին համար Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա արված կրակոցը: 

Մենք պահանջում ենք իրավապահ մարմիններից ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել կատարողին կամ կատարողներին և պատժել օրենքի ողջ խստությամբ:

Հասարակությանը հորդորում ենք չահաբեկվել նման ստորագույն ու ճղճիմ քայլերից՝ Հայաստանի ժողովրդավարության թշնամիների հետապնդած նպատակը վախի մթնոլորտի ձևավորումն է, ինչը թույլ չենք տալու միասնաբար՝ անկաշկանդ կատարելով քվեարկություն հանուն Հայաստանի հեռանկարի և կանխելով գողապետական բարքերի վերադարձը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի առաջին համար Արման Բաբաջանյանը ահազանգեց, որ կրակել են իր մեքենայի վրա՝ կից հրապարակելով լուսանկարներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում