Իսրայելի վարչապետը դստեր մոտ կորոնավիրուս հայտնաբերելուց հետո ինքնամեկուսացման է գնացել

Իսրայելի վարչապետը դստեր մոտ կորոնավիրուս հայտնաբերելուց հետո ինքնամեկուսացման է գնացել

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կիրակի օրը լքել է հրեական պետության նախարարների կաբինետի նիստը  և մեկնել ինքնամեկուսացման՝ իր 14-ամյա դստեր մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իսրայելական Kan հեռուստաալիքին։

Ռադիոկայանի տվյալներով՝ վարչապետի կողմից կիրակի օրը կառավարության նիստից առաջ անցկացված արագ թեստը բացասական արդյունք է տվել։ Այնուամենայնիվ, Բենեթը մեկուսացված կլինի այնքան ժամանակ, քանի դեռ դուստրը բացասական PCR թեստ չի ստացել, ասել է ռադիոկայանը:

Բենեթի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ հունիսին, նշում է Կանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում