Բիթքոինի փոխարժեքը նվազել է ավելի քան 10 %-ով
Բիթքոին թվային արժույթը հինգշաբթի կայացած առևտրային աճուրդում արժեզրկվել է 10.68 տոկոսով: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով CoinDesk պորտալին, թվային արժույթի գնահատվել է 31 712 դոլարի սահմանում:
Ավելի ուշ բիթքոինի փոխարժեքն անկում է գրանցել արդեն 11.73 տոկոսով՝ հասնելով 31 304 դոլարի:
Վերջին ամիսներին բիթքոինի փոխարժեքը պարբերաբար ռեկորդային աճ է գրանցել: Հունվարի 8-ին թվային արժույթի փոխարժեքը գերազանցել էր 41 հազար դոլարը՝ թարմացնելով պատմական առավելագույն ցուցանիշը:
Բիթքոինը նույնանուն թվային արժույթի ապակենտրոնացված համակարգ է, որն աշխատում է բլոքչեյն տեխնոլոգիայի հիման վրա: Թվային արժույթը կարող է «արդյունահանել» համակարգի յուրաքանչյուր օգտատեր: Դրա համար անհրաժեշտ է նոր բլոկներ ստեղծել համակարգում:
Կարծիքներ