ԱՄՆ-ի առեւտրի նախարարը կարծում Է, որ շորթիչ- վիրուսների խնդիրը շուտ չի լուծվի

ԱՄՆ-ի առեւտրի նախարարը կարծում Է, որ շորթիչ- վիրուսների խնդիրը շուտ չի լուծվի

Շորթիչ- վիրուսների կիրառմամբ կիբեռգրոհները դեռ երկար ժամանակ խնդիր կլինեն ամերիկյան ընկերությունների համար: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ջինա Ռայմոնդոն:

Առաջինը մենք պետք Է հասկանանք, որ այդպիսին Է իրականությունը: Եվ մենք ընկերությունների հետ հավասարապես պետք Է ելնենք այն բանից, որ այդ գրոհները շարունակվելու են կամ նույնիսկ ինտենսիվ են դառնալու»,-նրա խոսքը մեջբերում Է Politico հրատարակությունը: Ռայմոնդոն հիշեցրել Է, որ ԱՄՆ-ը հանդես Է գալիս այն բանի օգտին, որպեսզի երկրները, որոնց տարածքից անցկացվում են այդպիսի գրոհները, պայքարեն հաքերների դեմ: «Երբ (ԱՄՆ-ի) նախագահ Բայդենը հանդիպում ունենա (Ռուսաստանի) նախագահ Պուտինի եւ աշխարհի մյուս ղեկավարների հետ, այդ թեման կլինի առաջնահերթների թվում»,-հավելել Է նա: Անցած շաբաթ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քրիստոֆեր Ռեյը հայտարարել Է, որ Ռուսաստանը պետք Է ավելի մեծ ջանքեր ներդնի շորթիչ վիրուսներ օգտագործող հաքերների դեմ պայքարելու համար, եթե ցանկանում Է ապացուցել, որ լրջորեն Է պայքարում այդ խնդրի դեմ:

ՀԴԲ-ի ղեկավարի խոսքով՝ ներկայում իր գերատեսչությունը հետաքննում Է ԱՄՆ-ում շուրջ 100 տարբեր համակարգչային շորթիչ- վիրուսների կիրառման դեպքեր: Նա հիշեցրել Է, որ, դատելով գանգատների քանակությունից, որոնք մասնավոր ընկերություններից ստացվել են ՀԴԲ-ում, անցյալ տարվա ընթացքում այդպիսի ծրագրերի օգտագործմամբ կիբեռգրոհների քանակն աճել Է եռակի: Այդ տեսակի կիբեռսպառնալիքների դեմ պայքարը նա համեմատել Է 2001 թվականի սեպտեմբերի 9-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ի պայքարի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում