Ծառուկյանն ու իր թիմը վախերի մեջ են. խիստ դժվարանում են հանդիպումներում մարդիկ հավաքել՝ անգամ գայթակղիչ ձևերով

Ծառուկյանն ու իր թիմը վախերի մեջ են. խիստ դժվարանում են հանդիպումներում մարդիկ հավաքել՝ անգամ գայթակղիչ ձևերով

 

Ծառուկյանն ու իր թիմը վախերի մեջ են, արդեն խիստ դժվարանում են հանդիպումներում մարդիկ հավաքել՝ անգամ գայթակղիչ ձևերով…

 

Քիչ առաջ ավարտվեց Գագիկ Ծառուկյանի հանդիպումը ԲՀԿ Նոր Նորքի գրասենյակի դիմաց: Դատելով մի հսկայական հարթակում հավաքված մարդկանց թվից՝ ակնհայտ է դառնում, որ Ծառուկյանի հանդիպումների շքերթը նշանավորվում է մասնակիցների թվի էական նվազմամբ: Իսկ դա հուշում է, որ Ծառուկյանի նկատմամբ հանրային հետաքրքրությունը կատարյալ պակասում է:

 

Ըստ ԲՀԿ մեր աղբյուրների՝ ողջ կուսակցությունը օրեր շարունակ ամենատարբեր ջանքերն է գործադրել, որ Նոր Նորքում բավարար թվով մարդիկ հավաքվեն իրենց կուսակցության ղեկավարի հետ հանդիպմանը, բայց, իրենց ողջ ռեսուրսը ներդնելով, բերել են սպասվածից շատ ավելի քիչ մարդիկ:

Մեր աղբյուրը նշեց, որ անգամ հանդիպմանը մասնակցելու համար գումարներ են բաժանվել հանրակացարանային հատվածում, բայց միևնույն է՝ Ծառուկյանի սպասելի թվերը չեն կարողացել ապահովել:

Հ.Գ. - Ծառուկյանը հանձնարարել է <<մարդ բերողներին>> նկարել ավտոմեքենաներն ու մարդկանց, որ թվի հարցում համոզվի նոր վճարի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում