ԱՄՆ-ը ռազմավարական հարձակողական զենքի մասին պայմանագիրը կերկարաձգի երեք պայմանների կատարման դեպքում
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական զենքի մասին պայմանագիրը երկարաձգելու մասին («START-3») կախված է Վաշինգտոնի երեք պահանջների կատարումից, հայտնում է «Wall Street Journal»- ը` վկայակոչելով պաշտոնական ներկայացուցիչների աղբյուրը:
Ըստ նրա՝ Թրամփը կարող է համաձայնել երկարաձգել համաձայնագիրը, եթե կողմերը առաջընթաց գրանցեն նոր խստագույն միջոցներ ներառելու հարցում, եթե հաշվի առնվեն բոլոր միջուկային մարտագլխիկները, ինչպես նաև եթե Չինաստանը միանա դրան:
Սակայն աղբյուրը կասկածում է, որ ԱՄՆ նախագահի այս պահանջները կկատարվեն:
Համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից 2010 թվականին: Դա ենթադրում է երկու կողմերի կողմից ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատում: START-3-ը նախատեսված է տասը տարվա համար: Համաձայնագիրը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան հինգ տարով:
Կարծիքներ