Արցախի նախագահի նստավայրը զինված հարձակման է ենթարկվել․ 2 անձ բերման է ենթարկվել

Արցախի նախագահի նստավայրը զինված հարձակման է ենթարկվել․ 2 անձ բերման է ենթարկվել

Օգոստոսի 28-ին՝ ժամը 03:05-ին, ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը հերթապահ մասում հաղորդել է, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20-ի փողոցում՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել: 

ԼՂ ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբը տաք հետքերով ձեռնարկած միջոցառումների արդյունքում Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ.Հ.-ին (ծնված 1983 թ.) և Ա.Ա.-ին (ծնված 1981 թ.):

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ՝ վերջիններս ներկայացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:

 

Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

 

Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում