Արայիկ Հարությունյանը նախարարներ է նշանակել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին հաստատել է Կառավարության որոշումը՝ Սուրեն Արմավիրի Գալստյանին Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Նույն օրը Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ Սուրեն Գալստյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իսկ Հրանտ Կամոյի Սաֆարյանը՝ գյուղատնտեսության նախարար:
Մինչ այս Հրանտ Սաֆարյանը զբաղեցնում էր Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնը:
Կարծիքներ