Բայդենն առաջիկայում ժամանակ չի նախատեսում այցելել Ուկրաինա

Բայդենն առաջիկայում ժամանակ չի նախատեսում այցելել Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի պլանավորում այցելել Ուկրաինա առաջիկայում սպասվող դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք ուղևորությունների ժամանակ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ոչ այս ուղևորության ժամանակ: Դժվար թե...»,-լրագրողներին ասել է Բայդենը:

Բայդենը հաջորդ շաբաթ Գերմանիայում կհանդիպի G7-ի գործընկերների հետ և կմասնակցի Իսպանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Հաջորդիվ նախատեսվում է նրա շրջագայությունը Մերձավոր Արևելքում՝ Իսրայել այցով: Նախատեսված է նաև այց Սաուդյան Արաբիա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում