«Պերաշկիի» մեջ միս ու «կուկուռուզի» մեջ մազ փնտրողներին պետք է հիասթափեցնեմ. Տարոն Չախոյան
Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Պերաշկիի» մեջ միս ու «կուկուռուզի» մեջ մազ փնտրողներին պետք է հիասթափեցնեմ։
Օրեր առաջ վարչապետի մասնակցությամբ համացանցում հրապարակված լուսանկարներից մեկում վարչապետի ձեռքին նշմարվում էր ժամացույց, որն ըստ ադրբեջանցի քարոզիչների արժեր 746,000 - 1,300,000 դոլար։ Իսկ Հայաստանում որոշ ընդդիմադիր քարոզիչներ ժամացույցը հասցրեցին գնահատել տասնյակ հազարավոր դոլարներ։
Ստիպված եմ հիաթափեցնել։
Ժամացույցը հայկական արտադրության է՝ AWI, որի արժեքը ընդամենը 120,000 դրամ է։
Վստահ եմ, որ շատերն են կրում նույն ժամացույցից։
Կարծիքներ