Աշխարհի Ամենամեծ աստղադիտարանը Շանհայում
Շանհայի՝ այս կիրակի բացված աստղադիտական թանգարանը (ՇԱԹ) ամենամեծ աստղադիտարանն է աշխարհում։
Աստղադիտարանի մակերեսը կազմում է 58,6 հազար քառակուսի մետր:
Աստղադիտական թանգարանում ներկայացված են Լուսնից, Մարսից եւ Վեստա երկնաքարից շուրջ 70 մետեորիտներ, ինչպես նաեւ մշակութային մասունքներ ավելի քան 120 հավաքածուներից, այդ թվում՝ Նյուտոնի, Գալիլեյի եւ Կեպլերի աշխատություններից:
Ցուցանմուշներից են նաեւ լուսնային գրունտի նմուշներ, որոնք տեղափոխվել են Չանյե-5 չինական լուսնագնացի միջոցով:
Գիտական հետազոտությունները սատարելու եւ գիտությունը հանրայնացնելու նպատակով ՇԱԹ-ը համալրված է արեւային հեռադիտակով, որն ունի ադապտիվ օպտիկա: Բացի այդ, աստղադիտարանում ներդրված են այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպես տվյալների վիզուալիզացիան, համալրված եւ վիրտուալ իրականությունը, ինչպես նաեւ կենսաչափական տեխնոլոգիաները։
Կարծիքներ