Հունգարիան Ռուսաստանին և Ուկրաինային հրավիրում է բանակցություններ վարել Բուդապեշտում

Հունգարիան Ռուսաստանին և Ուկրաինային հրավիրում է բանակցություններ վարել Բուդապեշտում

Հունգարիան առաջարկում է Ռուսաստանին և Ուկրաինային խաղաղ բանակցություններ վարել Բուդապեշտում հակամարտությունը դադարեցնելու համար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, ով ժամանել է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ խորհրդակցելու Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ուղիների շուրջ։

«Հունգարիան խաղաղություն է ուզում: Դրա համար մենք աշխատում ենք, այդ իսկ պատճառով ես բանակցություններ եմ վարում Ռուսաստանի և Ուկրաինայի կառավարությունների ներկայացուցիչների հետ Բուդապեշտում ուղիղ բանակցություններ սկսելու համար»,- գրել է Սիյարտոն ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։

«Որպես հարեւան երկիր՝ մենք պետք է առանցքային դեր ունենանք այս իրավիճակում»,- ընդգծել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը։

Նա նշել է, որ ցանկանում է իր նախաձեռնության համար աջակցություն ստանալ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր այստեղ՝ Նյու Յորքում, ես նաև օգնություն կխնդրեմ ՄԱԿ-ի ղեկավարներից»,- ասել է Սիջյարտոն՝ հավելելով, որ հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլահ Շահիդի հետ։

«Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում լարված մթնոլորտ է, և այստեղ պատերազմն այնքան էլ հեռու չի թվում, որքան կարելի է մտածել հեռավորության պատճառով»,- գրել է հունգարացի նախարարը։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում ասել է, որ ի պատասխան Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարների խնդրանքին՝ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։ Շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ԵՄ անդամները և Ճապոնիան, հայտարարել են կոշտ պատժամիջոցների մասին մի շարք ռուսական ընկերությունների և անհատների նկատմամբ՝ կապված Մոսկվայի գործողությունների հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում