Բայդենը Ռուսաստանի մասին շփոթել է Պուտինի ազգանունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մի քանի սխալ է թույլ տվել Ռուսաստանի մասինխոսելիս. նա շփոթել է էսկալացիան եւ պատվաստումը եւ սխալ արտասանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ առաջնորդը նախ ասել է, որ «ԱՄՆ-ն չի ցանկանում գործարկել պատվաստա... էսկալացիայի եւ կոնֆլիկտի ցիկլը Ռուսաստանի հետ»: Ապա շփոթվել եւ սխալ է արտասանել Ռուսաստանի նախագահի անունը՝«նախագահ Կլուտինի» նման մի բան ասելով: ՃԻշտ է, անմիջապես ուղղել է:
Չնայած նրան, որ շատ նախագահներ են առանձնանում երկիմաստ հայտարարություններով, Բայդենն առաջին տեղում է չմտածված վրիպակներով. նա ինքն իրեն մի առիթով «վրիպակների մեքենա» էր անվանել:
Կարծիքներ