Ուկրաինայի հիվանդանոցներից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր
Ուկրաինական Չեռնովցի քաղաքի թիվ 1 հիվանդանոցում պայթյուն է որոտացել, հայտարարել է շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Նատալյա Գուսակը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Արտակարգ իրավիճակ... կան զոհեր: Ես արդեն դեպքի վայրում եմ, զբաղվում եմ հիվանդների՝ այլ հիվանդանոցներում հոսպիտալացնելու հարցով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գուսակը:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Կարծիքներ