Էստոնիայում ավարտվել է ուսուցիչների գործադուլը

Էստոնիայում ավարտվել է ուսուցիչների գործադուլը

Էտոնիայում ուսուցիչների գործադուլն ավարտվել է կառավարության հետ համաձայնությամբ։

 

Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, գործադուլի ավարտի մասին հայտարարել է Էստոնիայի կրթության աշխատողների արհմիության ղեկավար Ռեեմո Վոլտրին։

«Մենք պետական ​​հաշտարարի հետ հանդիպումից հետո պայմանավորվածություն ենք ձեռք բերել աշխատանքային վեճն ավարտելու մասին»,- ասել է Վոլտրին։ 

Կազմակերպության ղեկավարը նշել է նաև, որ հունվարի 31-ից դպրոցները կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով։

Նշվում է, որ պայմանավորվածության արդյունքում ուսուցիչների նվազագույն աշխատավարձը կկազմի 1820 եվրո։ Փետրվարի 19-ին կողմերը ՏԻՄ-երի հետ միասին կսկսեն բանակցությունները կոլեկտիվ պայմանագրի շուրջ։

Բացի այդ, կրթության ոլորտի աշխատողները խոստանում են գործադուլ չանել մինչև այս տարվա վերջ։ Վոլտրին նաև նշել է, որ գործադուլը հանրության ուշադրությանն է արժանացրել կրթության ոլորտի խնդիրները։

Էստոնացի ուսուցիչները հունվարի 22-ին լայնածավալ անժամկետ գործադուլ էին հայտարարել։ Ցուցարարների հիմնական պահանջը հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար նվազագույն աշխատավարձի սահմանումն էր՝ 1950 եվրոյի չափով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում