Տավուշի Սևքար գյուղում չպայթած արկ է հայտնաբերվել

Տավուշի Սևքար գյուղում չպայթած արկ է հայտնաբերվել

Օգոստոսի 12-ին, ժամը 19։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղի վերջնամասում չպայթած արկ է նկատվել, տեղեկացնում են ԱԻՆ–ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Սարիգյուղի հենակետի օպերատիվ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն մինչ ինժեներական ծառայության մոտենալը:

Արկը ինժեներական խմբի կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք`  հետագա ոչնչացման նպատակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում