Ջիմ Քերին պատրաստվում է ավարտել դերասանական կարիերան
Կատակերգու Ջիմ Քերին հայտարարել է, որ պատրաստվում է ավարտել իր դերասանական կարիերան։
Նա իր առաջիկա պլաններով կիսվել է «Access Hollywood»-ի լրագրողների հետ։ Դերասանը պատմել է, որ պատրաստվում է թոշակի անցնել և վարել հանգիստ կյանք։
«Ես կարող էի շարունակել կարիերաս, բայց ինձ շատ է դուր գալիս իմ հանգիստ կյանքը։ Ես սիրում եմ կտավի վրա նկարել, սիրում եմ իմ հոգևոր կյանքը։ Գուցե դուք սա չլսեք այլ աստղից, բայց ես զգում եմ, որ բանավականաչափ բան եմ արել»,- ասել է 60-ամյա դերասանը։
Նա հավելել է, որ կհամաձայնվի նկարահանվել միայն մեկ դեպքում․ «Եթե հանկարծ հրեշտակները երկնքից բերեն ինչ-որ սցենար՝ գրված ոսկե թանաքով ու ես հասկանամ, որ մարդկանց համար դա իսկապես շատ կարևոր է, հնարավոր է՝ վերադառնամ»։
Կարծիքներ