Ջոնսոնը կորոնավիրուսի «բրիտանական» շտամն ավելի մահաբեր է անվանել

Ջոնսոնը կորոնավիրուսի «բրիտանական» շտամն ավելի մահաբեր է անվանել

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսի «բրիտանական» շտամը սովորական SARS-CoV-2-ի համեմատ ավելի մահաբեր է անվանել:

Ճեպազրույցի ժամանակ ներկայացված տվյալների համաձայն՝ ստանդարտ տարբերակով վարակվելու դեպքում հազարավոր վարակվածներից մահանում է մոտավորապես 10 մարդ, նոր մուտացիայի դեպքում ՝ 13-14:

Մեծ Բրիտանիան այժմ աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում COVID-19-ի օրական մահացության ցուցանիշով:

Ամեն դեպքում, Ջոնսոնը հավաստիացրել է, որ Մեծ Բրիտանիայում օգտագործվող Pfizer և AstraZeneca պատվաստանյութերն արդյունավետ են նոր շտամի դեմ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի նոր տարբերակի ՝ VUI-202012/01ճի մասին դեկտեմբերի 14-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը:

Ենթադրվում է, որ այն կարող է մարդուց մարդուն փոխանցվել SARS-CoV-2-ի սովորական տարբերակից 50-70 տոկոսով ավելի արագ:

Գիտնականները նշել են, որ նոր մուտացիան ավելի շատ ազդում է երեխաների վրա և ավելի ակտիվ է փոխանցվում նրանց կողմից: Բրիտանացի բժիշկների խոսքերով ՝ այժմ վիրուսի այս տարբերակը բնակչության շրջանում «հիմնական» է դարձել:

ԱՀԿ-ի տվյալներով ՝ կորոնավիրուսի «բրիտանական» տարբերակը հայտնաբերվել է արդեն 60 երկրում։ Շատ պետություններ կասեցրել են տրանսպորտային հաղորդակցությունը Թագավորության հետ։ Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը երկարաձգել է մինչև փետրվարի 1-ը ներառյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում