Գիշերը գրանցված երկրաշարժի պատճառով Իգդիրի բնակիչները լուսացրել են փողոցներում
Օգոստոսի 12-ին ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Իգդիր քաղաքից 12 կմ հեռավորության վրա տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Իգդիրի շրջանի բնակիչները սկսել են դուրս գալ փողոցներ, նրանցից ոմանք գիշերը լուսացրել են փողոցներում և մեքենաներում: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականը:
Շրջանի բնակիչներից շատերը գիշերը լուսացրել են փողոցներում, շրջանի փողոցներն այս գիշեր մարդաշատ են եղել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Freenews-ը, օգոստոսի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 23:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.86⁰ և արևելյան երկայնության 44.16⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա, Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում՝ 4 բալ, իսկ Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Կարծիքներ