TikTok վիդեոհավելվածը կարող է անհետանալ հավելվածների խանութներից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հաստատված արգելքի պատճառով չինական TikTok վիդեոհավելվածը կարող է անհետանալ հավելվածների խանութներից եւ կորցնել իր գովազդատուներին, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Սպիտակ տան փաստաթուղթը, որը հայտնվել է լրատվական գործակալության տրամադրության տակ:
Սա ցույց է տալիս, որ ԱՄՆ կառավարությունը քննարկում է չինական TikTok-ի գործունեության եւ ֆինանսավորման առանցքային ասպեկտների խախտման հնարավորությունը` տվյալների գաղտնիության անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին:
«Արգելված գործարքները կարող են ներառել, օրինակ, TikTok-ի հասանելիության համաձայնագրերը հավելվածների խանութներում... TikTok-ում գովազդի գնումը եւ սպասարկման պայմանների ընդունումը` օգտագործողի սարքում TikTok հավելվածի ներբեռնման համար»,- նշվում է փաստաթղթում:
Սպիտակ տան փաստաթղթին ծանոթ աղբյուրը Reuters-ին հաստատել է դրա իսկությունը:
Կարծիքներ