ԱՄՆ սենատորները հորդորել են Բայդենին կոտրել ամոթալի լռությունն ու ասել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության հարցում

ԱՄՆ սենատորները հորդորել են Բայդենին կոտրել ամոթալի լռությունն ու ասել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության հարցում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 107 անդամներ կոչ են արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ապրիլի 24-ի հայտարարության մեջ «պարզ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

Կոնգրեսականները նշել են, որ Բայդենը դեռ Սենատում գտնվելու ժամանակ, ապա արդեն որպես ԱՄՆ փոխնախագահ քաջատեղյակ է այս հարցից: Նրանք հիշեցրել են, որ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, որպես ԱՄՆ փոխնախագահ, Բայդենը Վաշինգտոնի Մայր տաճարում ներկա էր գտնվել զոհերի հիշատակի արարողությանը:

«Մինչ ողջ աշխարհի առաջնորդները ճանաչում էին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ԱՄՆ նախագահը լուռ է մնացել: Մենք միանում ենք ԱՄՆ հայկական հպարտ համայնքին և բոլոր նրանց, ովքեր աջակցում են ճշմարտությանն ու արդարությանը՝ խնդրելով ապրիլի 24-ի Ձեր ուղերձում պարզ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Պարոն նախագահ, ինչպես նշել էիք նախորդ տարվա ապրիլի 24-ի ձեր հայտարարության մեջ՝ «լռությունը մեղսակցություն է»: Հայոց ցեղասպանության պատմական փաստի առնչությամբ ԱՄՆ կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար տևեց, և դրա վերջը պետք է գա: Հորդորում ենք Ձեզ հետևողական լինել սեփական հանձնառություններին և ասել ճշմարտությունը»,- հայտարարել են սենատորները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում