Այրում ենք մեքենաներ, տանում ենք բախման ․․․ Համացանցում շրջանառվում է ցուցարարների գործուղությունների ցանկ

Այրում ենք մեքենաներ, տանում ենք բախման ․․․ Համացանցում շրջանառվում է ցուցարարների գործուղությունների ցանկ

Համացանցում շրջանառվում է մի փաստաթուղթ, որտեղ իբրև  թե  նկարագրված են  ցուցարարների գործողությունների հերթականությունը։

Մինչև 5000 հոգու համար
1. Քայլերթ (շարքերի սկզբում կանգնեցնել մեր զոհված զինծառայողների հարազատներին՝ 300 հոգի, բայց ակտիվի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու համար հայտնել 700-800 հոգու մասին)։
2. Երկրորդ շարքում կենգնեցնել առավելապես կապիտուլյանտի հանդեպ ատելություն տածող մարդկանց (մերոնց ու իրենց ընկերներին)։
3. -Երրորդ շարքում կանգնում են հիմնական կորիզը, գեներալները, Արցախից ժամանած ակտիվը։
4. Երթը ոստիկաններին հանդիպելիս տանում ենք դեպի բախման։ Զոհվածների հարազատներին 1-ին շարքում ճնշելու դեպքում մեզ կմիանան ֆիդայական ջոկատներ, թասիբով տղերք։
 5.Երթը ուժով ցրվելուց հետո մոբիլ խմբերի ենք բաժանվում և կատարում ենք անհնազանդության ակտեր՝ ճանապարհ փակել, ոստիկանական մեքենաներ հարկ եղած դեպքում այրել, իշխանության որևէ ներկայացուցչի հանդիպելուց՝ սատկացնել։
6. Կանանց և աղջիկների համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ ձերբակալվեն կամ ենթարկվեն ոստիկանական քաշքշուքների։
7.Անընդհատ կապ պահել հարյուրապետների հետ։
Ակտիվի ուղեցույց․ Մինչև 30.000 հոգու համար
 1. Քայլերթ, I-ին շարքում զոհված զինծաայողների հարազատները և հոգևորականները:
2. II-րդ շարքում կանգնեցնել առավելապես կապիտուլյանտի հանդեպ ատելություն տածող մարդկանց(մերոնց և իրենց ընկերներին):
3. III-րդ շարքում կանգնում է հիմնական կորիզը՝ գեներալները, Արցախից ժամանած ակտիվը:
4. Երթը ոստիկաններին հանդիպելուց իրեն պահում է շատ հանդարտ մինչև կառավարության շենքի մոտ հասնելը: Կառավարության շենքի մոտ հասնելուց հրահրում ենք ոստիկաններին, որպեսզի ուժ կիրառեն: Օգտվելով խառնաշփոթից ներխուժում ենք կառավարության շենք ու գրավում աշխատասենյակները (ցանկալի կլինի պաշտոնյաների հետ միասին):
5. Կապ ենք պահում հարյուրապետերի հետ:

Թե որքան է շրջանառվող փաստաթուղթը համապատասխանում իրականությանը, կարծում ենք պետք է պարզեն իրավապահները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում