Ճապոնիայի վարչապետը կհանդիպի Բայդենի հետ
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան մտադիր է սեպտեմբերի վերջին այցելել Միացյալ Նահանգներ՝ բանակցություններ վարելու նախագահ Ջո Բայդենի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրների վրա:
Նշվում է, որ Սուգան նաև ծրագրում է մասնակցել ԱՄՆ, Հնդկաստանի և Ավստրալիայի առաջնորդների հետ քառակողմ հանդիպմանը:
Կարծիքներ