Վահան Քերոբյանը վերահաստատեց երկնիշ տնտեսական աճ ապահովելու խոստումը

Վահան Քերոբյանը վերահաստատեց երկնիշ տնտեսական աճ ապահովելու խոստումը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը վերահաստատեց երկնիշ տնտեսական աճ ապահովելու նախկինում տրված խոստումը: Այս մասին Քերոբյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանի հարցին:

«Ես կարող եմ խոստանալ, որ նման տեմպով գնալու դեպքում մենք մեր երկնիշ տնտեսական աճը կկատարենք»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Քերոբյանը հիշեցրեց նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հայտարարությունն այն մասին, որ տնտեսական աճի վերաբերյալ ԿԲ-ի նախնական կանխատեսումները հոռետեսական են եղել:

Վահան Քերոբյանն Էկոնոմիկայի նախարար է նշանակվել 2020թ. նոյեմբերի 26-ին: Նա 2021թ. երկնիշ տնտեսական աճ արձանագրելու հնարավորության մասին խոսել է նշանակումից անմիջապես հետո: Քերոբյանը 2021թ. ապրիլի 29-ին նշել է, որ, եթե մինչև տարեվերջ երկնիշ տնտեսական աճ չապահովվի, ապա նա հրաժարական կներկայացնի: Հայաստանում 2020թ. նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել է 7.5 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում